Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2018, 1094 - Ա

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ԵՎ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վ. Մեդինսկու հետ հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում 2018-2019 թվականների ընթացքում իրականացվելիք և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կատարման մանրամասները քննարկելու, ինչպես նաև Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայացած Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությանը ներկա գտնվելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի՝ 2018 թվականի հուլիսի 23-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023