Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2018, 1101 - Ա

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ 59-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի (26 մարդ) հերթական՝ 59-րդ նիստը 2018 թվականի սեպտեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝ պաշտոնական ճաշի կազմակերպման, հուշանվերների ձեռքբերման, տրանսպորտային միջոցով ապահովման, մշակութային և այլ արարողակարգային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը՝ 772.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023