Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2018, 1116 - Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2018 թվականի օգոստոսի 22-24-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մատակարարման շղթայի վերաբերյալ խորհրդատվական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023