Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2018, 1118 - Ա

ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին 2018 թվականի սեպտեմբերի 3-7-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` Փարիզի համաձայնագրով սահմանված գործողությունների ծրագրի իրականացման ապահովմանն ուղղված փաստաթղթերի մշակման և քննարկման հավելյալ նստաշրջաններին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատրվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023