Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2018, 1079 - Ա

ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանին 2018 թվականի օգոստոսի 20-ից 23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Աշխատանքի ոլորտում իրավական կարգավորումը և նորմերի պահպանման ապահովումը՝ որպես աշխատանքի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց թեմայով ԱՄԿ ենթատարածաշրջանային եռօրյա, բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Այվազյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄԿ գրասենյակի միջոցների հաշվին:
3. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանին՝ վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023