Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2018, 1147 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2018 թվականի սեպտեմբերի 5-8-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Կենդանիների անդրսահմանային հիվանդությունները Եվրոպայում. միջազգային համագործակցության կարևորությունը կայուն անասնապահության համար» խորագրով Եվրոպական միության բարձր մակարդակի և «Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ աշխարհի համար համագործակցություն և ներդրում» խորագրով գլոբալ համաժողովներին մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023