Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2018, 1161 - Ա

ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին 2018 թվականի հոկտեմբերի 1 - 3-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Ընտրության խթանում. Բնակչության դինամիկան և կայուն զարգացումը խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Մանե Թանդիլյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023