Վարչապետի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 1157 - Ա

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՄՈՆԱԿՈՅԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին 2018 թվականի սեպտեմբերի 2-4-ը գործուղել Մոնակոյի Իշխանապետություն՝ hայկական օրերին մասնակցելու նպատակով:
2. Էդուարդ Աղաջանյանի՝ Մոնակոյի Իշխանապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Մոնակոյի Իշխանապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023