Վարչապետի որոշումներ

4 Սեպտեմբերի 2018, 1170 - Ա

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանին 2018 թվականի հոկտեմբերի 9-12-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի կողմերի հանդիպման 8-րդ բարձրաստիճան նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գնել Սանոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023