Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2018, 1186 - Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. Ստեղծել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հոբելյանական հանձնաժողովներին` մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հավելված

Արխիվ

2024

2023