Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2018, 1183 - Ա

ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին 2018 թվականի սեպտեմբերի 11-14-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)` «Կանաչ կլիմայական հիմնադրամի» (GCF) համակարգված երկխոսություն Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հետ» բարձրաստիճան հատվածի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023