Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2018, 1184 - Ա

ՄՀԵՐ ՄԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 4-րդ բաժնի գլխավոր վերահսկող Մհեր Մամյանին 2018 թվականի սեպտեմբերի 12-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրինության 2016-2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու նպատակով:
2. Մհեր Մամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մհեր Մամյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023