Վարչապետի որոշումներ

7 Սեպտեմբերի 2018, 1197 - Ա

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ, ԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Արա Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Վահագն Հարությունյանին 2018 թվականի սեպտեմբերի 10-13-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)` ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորման մեջ ներառված ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ տակտիկական զորավարժության բացման արարողությանը և ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Հրաչյա Ռոստոմյանի, Արա Գրիգորյանի և Վահագն Հարությունյանի` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023