Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2018, 1213 - Ա

ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին 2018 թվականի սեպտեմբերի 19-ին գործուղել Վրաստան (Թբիլիսի), 2018 թվականի սեպտեմբերի 20-21-ը՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) և 2018 թվականի սեպտեմբերի 22-26-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Արսեն Գասպարյանի՝ Վրաստան (Թբիլիսի), Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան, Շվեյցարիայի Համադաշնություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023