Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2018, 1235 - Ա

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ՖԻԼԻՊԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ` ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2018 թվականի օգոստոսի 18-25-ը Բելգիայի թագավոր Ֆիլիպի գլխավորությամբ` թագավորական ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (180.000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023