Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2018, 1237 - Ա

ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև միջմարզային հարաբերությունների զարգացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի Նահանգի միջև եղբայրացման և սոցիալ-տնտեսական համագործակցության մասին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման, ինչպես նաև մարզի գործարարներին աջակցություն ցուցաբերելու, մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 5-8-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Գիլանի Նահանգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023