Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2018, 1208 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 23-26-ը ԱՄՆ (Նյու Յորք) և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 27-28-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. ԱՄՆ մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին, իսկ Տաջիկստանի Հանրապետություն մեկնող պատվիրակության կազմում՝ Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին և ԱՊՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ ԱՄՆ (Նյու Յորք) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները և կանոնավոր չվերթներով ուղևորվելու դեպքում՝ նաև ճանապարհածախսը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Դավիթ Գևորգյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահան Բայբուրդյանինը (այդ թվում՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Փարիզ-Երևան ճանապարհածախսը), Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը, Շավարշ Քոչարյանինը և Տիգրան Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հովհաննես Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արմեն Շահինյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը և Գագիկ Վանոյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի, ճանապարհածախսի և օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևան-Փարիզ, սեպտեմբերի 26-ին՝ Փարիզ-Դուշանբե, իսկ սեպտեմբերի 28-ին` Դուշանբե-Երևան երթուղով:
6. Ընդունել ի գիտություն, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Փարիզ-Նյու Յորք և սեպտեմբերի 26-ին Նյու Յորք-Փարիզ երթուղին իրականացվելու է կանոնավոր չվերթով:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ ԱՄՆ և Տաջիկստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված

Արխիվ

2024

2023