Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2018, 1242 - Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2018 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն (Կոլոմբո)` «Պատասխանատու խորհրդարան. ներգրավել գնահատումը 2030 օրակարգի շրջանակում» (EvalColombo 2018) թեմայով Համաշխարհային խորհրդարանականների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն (Կոլոմբո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023