Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2018, 1243 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Դավթյանին 2018 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի Արբիտրաժային կանոնների և կարգավորումների փոփոխությունների փաթեթի վերաբերյալ՝ անդամ պետությունների ներկայացուցիչների և Կենտրոնի քարտուղարության միջև հանդիպմանը մասնակցելու համար:
2. Տաթևիկ Դավթյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաթևիկ Դավթյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023