Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2018, 1245 - Ա

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 11-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2018 թվականի սեպտեմբերի 12-14-ը Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (4.635.000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023