1 Հոկտեմբերի 2018, 1265 - Ա
ՎԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանին 2018 թվականի հոկտեմբերի 14-15-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` «Քաղաքականությունտվյալներ կապը. Եվրամիություն-Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փորձի փոխանակում» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վանուշ Դավթյանի` Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վանուշ Դավթյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր