Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1268 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը և «Համաշխարհային երթուղիների զարգացում» խորագրով 24-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2018 թվականի սեպտեմբերի 14-24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Գուանժու՝ 14-18-ը և Պեկին՝ 19-24-ը) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին: Գուանժու քաղաքում անցկացվող՝ «Համաշխարհային երթուղիների զարգացում» խորագրով 24-րդ համաժողովին մասնակցության վճարը կատարել փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023