Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1269 - Ա

ԻՆԵՍՍԱ ԳԱԲԱՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին 2018 թվականի հոկտեմբերի 1-6-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիայի ջրային համաժողով 2018-ին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ինեսսա Գաբայանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ինեսսա Գաբայանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023