Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1274 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2018 թվականի հոկտեմբերի 9-14-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի նահանգ)` Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Հայրապետյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի նահանգ) գործուղման հետ կապված ավիատոմսի, գիշերավարձի և երեք օրվա օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի նահանգ) գործուղման երեք օրվա օրապահիկի ծախսերը կատարվելու են Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023