Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1275 - Ա

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2018 թվականի հոկտեմբերի 2-4-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից կազմակերպված «Էներգետիկ ներդրումների ռիսկերի գնահատում» (EIRA) խորագրով զեկույցի ներկայացմանը մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Վարդանյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր