Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1276 - Ա

ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանին 2018 թվականի հոկտեմբերի 2-4-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Կլիմայի փոփոխության վիճակագրության արտադրողների և օգտագործողների փորձագիտական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նելլի Բաղդասարյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նելլի Բաղդասարյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023