Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1314 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2018 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Մանվել Ավետիսյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը և Վահագն Աթաբեկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Լիլիթ Մակունցինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Կարեն Վանյանինը, Վահագն Աբգարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը և Արթուր Գասպարյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ՝
1) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցչի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին.
2) Շահեն Ավագյանի՝ օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Երևան-Փարիզ, իսկ հոկտեմբերի 6-ին՝ Փարիզ-Երևան երթուղիներով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

Հավելված

Արխիվ

2024

2023