Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1308 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին 2018 թվականի հոկտեմբերի 3-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ անդամ պետություններում հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսական կրթությանը նվիրված համաժողովին և աշխատանքային խմբի քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լուսինե Առաքելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Առաքելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023