Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1311 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Հ. Աղազարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Խանդանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.
բ. «Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում Ք. Անտոնյան - «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի «Էկոկաթ» ապրանքանիշի ռազմավարության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - «Ս.Հ.Մ.Ֆ.Ա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
 

Արխիվ

2024

2023