Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1294 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 792-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 526-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 792-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023