Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2018, 1326 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ Կայուն զարգացման 5-րդ կանաչ արդյունաբերական կոնֆերանսի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-6-ը Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023