Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 1348 - Ա

ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ՝ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք ներդրումների, ուսումնասիրման և փորձի փոխանակման նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-29-ը Ուկրաինայի Չերկասկի մարզ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված կեցության և օրապահիկի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ուկրաինայի Չերկասկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023