Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 1349 - Ա

ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ) բնակարանային տնտեսության և հողերի կառավարման կոմիտեի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ից 5-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին:
 

Արխիվ

2024

2023