Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 1350 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրոպայի խորհրդի ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հրավերով Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ներկայացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 18-20-ը Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Արարատ Միրզոյանինը, Աննա Կարապետյանինը և Քրիստիննե Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վլադիմիր Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։


 

Արխիվ

2024

2023