Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 1351 - Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին 2018 թվականի հոկտեմբերի 15-16-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Փարիզում կայանալիք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը և Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ նախատեսվող հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Արայիկ Հարությունյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման օրապահիկի ծախսը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման գիշերավարձի ծախսերը հոգում է հյուրընկալող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023