Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2018, 1385 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2018 թվականի հոկտեմբերի 20-21-ը Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Լիբանանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝


1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Սերժ Վարագ Սիսեռյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Վահե Հակոբյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Հայարփի Հակոբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը և Հովհաննես Վարդանյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
4) Անի Մանուկինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Ալեն Սիմոնյանի` Լիբանանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Երևան-Բեյրութ, իսկ հոկտեմբերի 21-ին Բեյրութ-Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Լիբանանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023