Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2018, 1356 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 17-19-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրա-մաս, Հալլե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2․ Արայիկ Հարությունյանի, Վարդան Սահակյանի, Արման Անդրիկյանի՝ հոկտեմբերի 17-19-ը ճանապարհածախսը, հոկտեմբերի 17-18-ը՝ օրապահիկը, և Վարդան Սահակյանի ու Արման Անդրիկյանի՝ հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3․ Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը հոգում է հյուրընկալող կողմը։
4․ Ընդունել ի գիտություն, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-19-ը պատվիրակության բոլոր անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, Հալլե) գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
5․ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023