Վարչապետի որոշումներ

24 Հոկտեմբերի 2018, 1406 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 115-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ստեղծել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանձնաժողովն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին հետևյալ հարցերի վերաբերյալ`
1) սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցում.
2) հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցում.
3) սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացվելու նպատակով զենքի տրամադրում.
4) դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգում.
5) սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսում:
3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 13-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 115-Ա որոշումը:
Հավելված

Արխիվ

2024

2023