Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2018, 1431 - Ա

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանին և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:
3. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի և Աստանայի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Կարապետյանինը, Դավիթ Գևորգյանինը, Մանվել Ավետիսյանինը, Լուսինե Թումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գարեգին Բաղրամյանինը, Արմեն Փամբուխչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
7. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հավելված

Արխիվ

2024

2023