Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2018, 1434 - Ա

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼՅԱ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՍԵՈՒԼ) ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի նոյեմբերի 3-7-ը Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Լիլյա Աֆրիկյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտակ Զեյնալյանի, Սուրեն Քրմոյանի և Լիլյա Աֆրիկյանի (բացառությամբ օրապահիկի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Լիլյա Աֆրիկյանի գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը (2018 թվականի նոյեմբերի 3-7-ը) կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղման մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023