Վարչապետի որոշումներ

29 Հոկտեմբերի 2018, 1438 - Ա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 15-ՐԴ ՆԻՍՏԻ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
«Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 15-րդ նիստի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1,880.2 հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023