Վարչապետի որոշումներ

31 Հոկտեմբերի 2018, 1453 - Ա

ԱՅՍԵՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանին 2018 թվականի նոյեմբերի 4-10-ը գործուղել Կանադա (Վանկուվեր)` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի՝ անտառներին և անտառային արդյունաբերությանը նվիրված 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Այսեր Ղազարյանի՝ Կանադա (Վանկուվեր) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023