Վարչապետի որոշումներ

31 Հոկտեմբերի 2018, 1454 - Ա

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2018 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)` առողջապահության համակարգի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ տուբերկուլոզի կանխարգելման և բուժման օպտիմալացման մասին դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Իսպանիայի
Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023