Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2018, 1466 - Ա

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին 2018 թվականի նոյեմբերի 4-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Թուլուզ)՝ «Սիտե» թատրոնում նոյեմբերի 5-ին կայանալիք՝ «Եվրոպական մշակութային մայրաքաղաքներ. առաջին ֆորում» («1er Forum des Métropoles Culturelles Europèennes») խորագիրը կրող միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Նազենի Ղարիբյանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Թուլուզ) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի՝ Թուլուզում գիշերակացի ծախսը և ճանապարհածախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023