Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2018, 1462 - Ա

ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանին 2018 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «Որոշում կայացնող անձանց՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում անտառային լանդշաֆտների վերականգնման հեռանկարների գնահատման համար գործիքների տրամադրում» թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Սահակյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023