Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2018, 1490 - Ա

ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2018 թվականի նոյեմբերի 18-21-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 87-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
2. Վալերիյ Օսիպյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023