Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2018, 1478 - Ա

ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին 2018 թվականի նոյեմբերի 27-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 38-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ավետիք Էլոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023