Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2018, 1500 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Երևանի տարածքային, մարզերի միավորված և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները միաձուլել` ստեղծելով Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման հավելվածի՝
ա. 26-րդ կետում ուժը կորցրած ճանաչել 9-րդ ենթակետի «ա, «բ և «ե պարբերությունները,
բ. 26-րդ կետի 9-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.
«է. Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:»:
 

Արխիվ

2024

2023