Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2018, 1504 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաքննության ամփոփման նիստերին, «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագրի փաստացի ներկայացման նիստին, Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման գործընթացի շրջանակներում Ուկրաինայի հետ խորհրդակցություններ անցկացնելու և ԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի դրույքաչափերի պարտավորությունների փոփոխման փոխհատուցումային բանակցությունների շրջանակներում Եվրամիության և այլ երկրների հետ բանակցային հանդիպումներին մասնակցելու նպատակով՝ 2018 թվականի նոյեմբերի 18-22-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ավագ Ավանեսյանի, Ալբերտ Բաբայանի, Արթուր Մայսուրյանի, Սերգեյ Շահնազարյանի և Տիգրան Հարությունյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Արթուր Հովսեփյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։


Հավելված

Արխիվ

2024

2023