Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2018, 1526 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2018 թվականի նոյեմբերի 27-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աերոնավիգացիոն պլանավորման խմբի 60-րդ հանդիպմանը, 2018 թվականի նոյեմբերի 28-30-ը՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության բարձրագույն խորհրդի 50-րդ նիստին, 2018 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը՝ Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)՝ Դանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի ոլորտի կոմերցիոն ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներին և 2018 թվականի դեկտեմբերի 3-6-ը՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի իշխանությունների գլխավոր տնօրենների 151-րդ հանդիպմանը և «Ավիացիայի զարգացման պահպանումը» խորագրով 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ), Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն, Բելգիայի Թագավորություն և Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023